fbpx
Աշխարհ

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել քննել Apple-ի դեմ օգտատերերի հայցը

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել քննել Apple-ի դեմ՝ App Store հավելվածների խանութի պատճառով հակամենաշնորհային օրենսդրության հնարավոր խախտման վերաբերյալ օգտատերերի հայցը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

Երբ հայտնի է դարձել ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման մասին, Apple-ի բաժնետոմսերի գինը մոտ 5 տոկոսով նվազել է:

Bloomberg գործակալությունը Apple-ի բաժնետոմսերի գնանկումը կապում է ոչ միայն հայցին ընթացք տալու դատարանի որոշման հետ, այլև այն բանի հետ, որ Չինաստանը հայտարարել է հունիսի 1-ից ամերիկյան որոշ ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին:

Հայցվորները պնդում են, որ Apple-ը մենաշնորհատիրոջ նման է գործում՝ թույլ տարլով իր սմարթֆոնների հավելվածները տեղադրել միայն App Store-ի միջոցով:

Apple-ը փորձել է հասնել հայցը վարույթ չընդունելուն: Կորպորացիան պնդել է, որ մշակողներն իրենք են App Store-ում գներ սահմանում, իսկ Apple-ը որպես գործակալ միայն միջնորդավճար է ստանում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ