fbpx
Սպորտ

ԱՄՆ-ի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Չելսի

«Չելսին» պայմանագիր է կնքել «Ատլանտա Յունայթեդի» 19-ամյա պաշտպան Քալեբ Ուայլիի հետ: Պաշտպանի տրանսֆերի գումարը կազմել է 8,5 մլն ֆունտ։ Պայմանագիրը նախատեսված է 6 տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակով։

Սպասվում է, որ հաջորդ մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը խաղային պրակտիկա կստանա՝ վարձավճարով հանդես գալով ֆրանսիական «Ստրասբուրգում»։

Ամերիկացին «Ատլանտայի» կազմում անցկացրել է 77 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Ներկայումս Ուայլին ԱՄՆ օլիմպիական հավաքականի ճամբարում է, որտեղ թիմը պատրաստվում է մասնակցել Օլիմպիական խաղերին: ԱՄՆ-ի ազգային հավաքականի կազմում նա երկու հանդիպում է անցկացրել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ