Երեկ՝ մարտի 13-ին, Հայաստանի Հանրապետություն է հասել կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի 306 հազար դեղաչափ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ պատվաստանյութերը նվիրաբերել է ԱՄՆ կառավարությունը՝ Բայդեն-Հարիսի վարչակազմի՝ «Պատվաստանյութերը գլոբալ հասանելի դարձնելու նախաձեռնության» շրջանակում։
Ըստ աղբյուրի, բացի պատվաստանյութերը Միացյալ Նահանգների կառավարությունը քովիդի հետևանքների մեղմացման համար Հայաստանի կառավարությանն է տրամադրել ավելի քան 15 միլիոն ԱՄՆ դոլար օժանդակություն։
