fbpx
Սպորտ

ԿՈՆԿԱԿԱՖ․ ԱՄՆ-ի հավաքականը չեմպիոն է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե Գավաթի խաղարկությունը այս գիշեր մոտեցավ ավարտին։ Եզրափակչում չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին Մեքսիկայի ու ԱՄՆ-ի հավաքականները։

Նշենք, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի գավաթին մասնակցում են այդ միության անդամ հավաքականները։

Եզրափակչի հիմնական ժամանակում կողմերը չկարողացան որոշել հաղթողին և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Այդտեղ արդեն՝ 117-րդ րոպեին, ամերիկացի ֆուտբոլիստ Մայլզ Ռոբինսոնը գոլի հեղինակ դարձավ և ապահովեց ԱՄՆ-ի չեմպիոնությունը։

ԱՄՆ-ն այս մրցաշարում հաղթում է արդեն 7-րդ անգամ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ