Վրացական netgazeti.ge կայքից տեղեկանում ենք, որ ԱՄՆ-ից Վրաստանին հատկացվելիք օգնության 15%-ը հնարավոր է կասեցվի:
Հայտնի է, որ ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը ներկայացրել է պետական և արտասահմանյան ֆինանասավորումների վերաբերյալ օրինագիծը, որը վերաբերում է ԱՄՆ պետդեպարտամենտի բյուջեին, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությանը (USAID),դրա հետ կապված միջազգային ծրագրերին և միջոցառումներին 2021 ֆինանսական տարուն:
Այս օրինագծով մերժվում է Դոնալդ Թրամփի` պետդեպարտամենտի և USAID-ի հետ կապված ծրագրերի ֆինանսավորումը 20%-ով կրճատելու առաջարկը ր այդ թվում նաև վերականգնվում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:
Իսկ Վրաստանը, որին այս օրինագծով ծրագրվում է տրամադրել 132 025 000 դոլարի օգնություն, հնարավոր է, որ 15 %-ով կասեցվի այնքան ժամանակ, մինչև պետքարտուղարը չհաստատի, որ Վրաստանի կառավարությունը ձեռնարկում է քայլեր ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդամ համար: