fbpx
Աշխարհ

ԱՄՆ իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավարի մուտքը երկիր

Ամերիկյան իշխանություններն արգելել են Չեչնիայի կառավարության ղեկավար Մուսլիմ Խուչիևի մուտքը երկիր։ Ինչպես ասվում է Պետդեպի ապրիլի 25-ի հայտարարության մեջ, պատժամիջոցները տարածվում են նաև Խուչիևի կնոջ՝ Սապիյատ Շաբազովայի վրա։

Որպես արվածի պատճառ, ամերիկյան իշխանությունները նշել են «մարդու իրավունքների կոպիտ խախտումները»։

Սրա հետ կապված՝ Վաշինգտոնը Մոսկվային կոչ է արել պատասխանատվության ենթարկել Խուչիևի և այլ պաշտոնատար անձանց, որոնք մասնակից են Չեչնիայում մարդու իրավունքների խախտումներին»։

2018թ․ դեկտեմբերի 21-ին ԵԱՀԿ-ն Չեչնիայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների մասին զեկույց էր ներկայացրել։

Չեչնիայի իշխանություններն այդ մեղադրանքները համարում են կանխակալ և անհիմն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ