Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը կկայանա արդեն շատ շուտով եւ կօգնի ամրապնդել խաղաղությունը Կորեական թերակղզում»,- ասել Է Մուն Չժե Ինը: Հանրապետության ղեկավարը նաեւ նշել Է, որ Հարավային Կորեան ակնկալում Է ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկում, իսկ երկրում արդեն պայմաններ են ստեղծված երկու երկրների միջեւ նախագծերի իրացման համար: Նաեւ Մուն Չժե Ինը հույս Է հայտնել, որ նոր տարում թերակղզում կշարունակվի հաշտության հասնելու գործընթացը:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հանդիպմանը հավաստել Է հանձնառությունը Կորեական թերակղզու միջուկազերծմանը եւ խոստացել Է ջանքեր ներդնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն արդյունավետ դարձնելու համար: «ԿԺԴՀ-ն այսուհետեւ Էլ առաջնորդվելու Է Կորեական թերակղզու միջուկազերծման եւ նրա խնդիրները երկխոսության ու խորհդակցությունների ճանապարհով լուծելու սկզբունքով, ինչպես նաեւ ջանքեր կգործադրի, որպեսզի ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը հասնի այնպիսի արդյունքների, որոնք կողջունի միջազգային հանրակցությունը»,- ասել Է Կիմ Չեն Ինը: