fbpx
Հասարակություն

ԱՄՆ Կոնգրեսում ՀՀ դեսպանը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության մասին (տեսանյութ)

Ապրիլի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը ԱՄՆ Կոնգրեսում ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառման ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը:

Դեսպանը իր ելութում ներկայացրել է 1915թ. տեղի ունեցած դեպքերը:

«Բառերը չեն կարող նկարագրել այն ամեն, ինչի միջով մեր երկիրն անցել է այդ ժամանակաշրջանում», – ասել է դեսպանը և հավելել, որ իր հայրը` Արամ Ներսեսյանը, ևս ցեղասպանությունը վերապրածներից է:

Դեսպանը իր ելութի ընթացքում նաև անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին և նշել, որ որքան էլ Ադրբեջանը փորձի Հայաստանին «իզոլացնել» շատ միջազգային նախագծերից, Հայաստանը կշարունակի և շարունակում է զարգանալ:

Դեսպանը նաև անդրադարձել է Թավշյա հեղափոխությանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/EmbassyofArmenia/videos/1041258716059075/?v=1041258716059075

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ