fbpx
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսում փորձ է արվում արգելափակելու Սիրիայից զորքերի դուրսբերումը

Մի խումբ կոնգրեսականներ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դիտարկմանն են ներկայացրել օրինագծեր, որոնք սահմանափակում են Սիրիայից զորքերը դուրս բերելու Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավորությունները։

Ինչպես նշում է The Hill պարբերականը, նախաձեռնությամբ են հանդես եկել ինչպես դեմոկրատները, այնպես էլ հանրապետականները։ Նրանք ցանկանում են արգելել Պենտագոնի կողմից ֆինանսական միջոցների օգտագործումը՝ Սիրիայում ներկայությունը մինչև 1500 զինվորականի նվազեցնելու համար։

«ԱՄՆ պաշտպանության նախարարությունը զորքերը դուրս բերելու համար չի կարող օգտագործել միջոցներ 2019 ֆինանսական տարում, քանի դեռ պետքարտուղարը, Պենտագոնի ղեկավարն ու Ազգային հետախուզության տնօրենը չեն պատասխանել օրենսդիրների հարցերին»,-ընդգծել են Կոնգրեսում։

Թրամփը Սիրիայից ամերիկյան զորակազմի դուրսբերման մասին հայտարարել էր 2018 թվականի դեկտեմբերին։

Ազգային անվտանգության հարցերով Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքերով՝ ժամկետները կախված են Սիրիայի տարածքում մնացած գրոհայինների ոչնչացումից և քրդերի ինքնապաշտպաական ուժերի անվտանգության ապահովումից։

Աղբյուր՝ shantnews.am

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ