ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իրավական հարցերով կոմիտեն տվյալներ է հավաքում նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իշխանության հնարավոր չարաշահումերի, կոռուպցիայի և արդարադատությանը խոչընդոտելու վերաբերյալ։ Դեմոկրատները պատրաստվում են ամերիկյան հանրությանը համոզել նախագահի իմպիչմենթի անհրաժեշտության հարցում։
Այսօր խորհրդարանականներն ավելի քան 60 համապատասխան հարցում կուղարկեն Թրամփի վարչակազմի աշխատակիցներին, նրա ընտանիքի անդամներին և բիզնես-գործընկերներին, հայտնել է կոմիտեի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերն ABC-ի եթերում։
Որպես Թրամփի կողմից կատարված վերոնշյալ գործողությունների օրինակ Նադլերն անվանել է 2017 թվականի մայիսին ՀԴԲ ղեկավար Ջեյմս Կոմիի հեռացումը, ով հետաքննում էր 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Կրեմլի ենթադրյալ միջամտությունը։
Բացի այդ, կոմիտեն մտադիր է ստուգել՝ չի՞ օգտագործել արդյոք Թրամփն իր ծառայողական դիրքը հարստությունն ավելացնելու համար։