fbpx
Աշխարհ

ԱՄՆ Կոնգրեսը սկսել է ստուգել Թրամփի ֆինանսները

CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսը նոր հետաքննության շրջանակում հրամայել է մի քանի ընկերությունների ներկայացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆինանսական տվյալները:

Հաղորդվում է, որ Կոնգրեսից պաշտոնական հայցով դիմել են Mazars հաշվապահական ընկերությունը՝ Թրամփի մասին ֆինանսական բնույթի տեղեկությունների ստացման համար։

Կոնգրեսի վերահսկողության և կառավարական բարեփոխումների հարցերով հանձնաժողովի նախագահը որոշել էր վերջին 10 տարվա կտրվածքով հետաքրքրվել Թրամփի ֆինանսական կարողություններով այն բանից հետո, երբ Թրամփի նախկին իրավաբան Մայքլ Քոենն իր նախկին ղեկավարին մեղադրեց սեփական կարողություններն արհեստականորեն ուռճացնելու մեջ, որպեսզի գներ Buffalo Bills ֆուտբոլային թիմը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ