fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ի կողմից Կոսովոյի ճանաչումը նախադեպ է Արցախի համար. The National Interest

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The National Interest-ը հրապարակել է Ալեքս Գալիցկու ծավալուն հոդվածը՝ Արցախի թեմայով: Եթե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի, մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում:

Հոդվածագիրը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր քարոզարշվի ընթացքում Հարավային Կովկասում հումանիտար ճնգնաժամը լուծելու՝ հայերին ուղղված իր խոստման մեջ վկայակոչել է Կոսովոյի դեպքը: Նշվում է, որ դրանով Թրամփը, հնարավոր է, ակամա Արցախի ճանաչումն ընդունել, համարել է որպես հայերի դեմ Ադրբեջանի տասնամյակների ագրեսիայի լուծում:

Հոդվածում նշվում է, որ միջազգային իրավունքի համաձայն, տարածքային ամբողջականությունը, որպես կանոն, համարվում է անձեռնմխելի, բացառությամբ որոշակի հանգամանքների: Նշվում է նաև, որ վերականգնողական անջատման իրավունքի սկզբունքն ամրագրված է միջազգային իրավունքի բազմաթիվ փաստաթղթերում, բայց միայն Կոսովոյի անկախության հռչակագրով և 2008-ին դրան հաջորդող ճանաչմամբ այդ տեսությունը կիրառվեց գործնականում:

Հոդվածագիրը նկատել է, որ Էրդողանի Թուրքիան դադարել է ժողովրդավարության դիմակ հագնելը և բացահայտել է իրեն՝ որպես ընդարձակողական բռնապետ, որը ձգտում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի գործողությունները համարում է տարածաշրջանում իրենց ընդհանուր պանթուրքական տեսլականի կարևոր մասը:

«Ամեն ինչից վեր է արցախահայության գլխին կախված ցեղասպանության սպառնալիքը: Եթե Կոսովոյի դեպքը որևէ բանի նախադեպ պետք է ստեղծի, ապա դա այն է, որ աշխարհը չպետք է ձեռքերը ծալած նստի՝ մինչ պետությունները մարդկության դեմ խոշոր հանցագործություններ են կատարում»,- նշվում է հոդվածում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ