Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լյոյդ Օսթինն ու Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
Այս մասին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։
Օսթինը զրույցի ընթացքում ընդգծել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային աջակցելու հարցում միակարծիք է իր դաշնակիցների ու գործընկերների հետ և կշարունակի ռազմական օգնության տրամադրումը։
Կողմերը նաև պայմանավորվել են պատերազմում գործողությունները սերտորեն համակարգելու մասին։
