fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն զգալի լրացուցիչ օգնություն կտրամադրի Թայվանին

Միացյալ Նահանգները շուտով անվտանգության ոլորտում զգալի լրացուցիչ օգնություն կտրամադրի Թայվանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ղեկավարը մանրամասնել է, որ կղզուն լրացուցիչ պաշտպանական օգնության մասին նման որոշումը կընդունվի՝ համաձայն զորքերը դուրս բերելու նախագահական լիազորությունների (PDA), որոնց Կոնգրեսը համաձայնություն է տվել անցյալ տարի։ Միևնույն ժամանակ, ավելի վաղ Պենտագոնը հրաժարվել էր տրամադրել Թայվանին օգնության մանրամասներն ու կոնկրետ ժամկետները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ