ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Քաղավիացիայի միջազգային կազմակերպության փորձերը՝ ուղղված Հյուսիսային Կորեայում կոմերցիոն ավիացիայի վերականգնմանը։ Դա արվել է հյուսիսկորեական իշխանությունների վրա հավելյալ ճնշում գործադրելու նպատակով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է հավելյալ ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա՝ վերջինիս առաջնորդ Կիմ Չեն Ինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ հանդիպման նախաշեմին։ Սպասվում է, որ այն տեղի կունենա փետրվարի վերջին։
Այլ աղբյուրներ հավելել են, որ կազմակերպությունը փորձել է աջակցել Փհենյանի ավիահամակարգի բարելավմանը, կազմակերպությունում պատրաստակամ են եղել նաև կազմակերպել ուսումնական կուրսեր՝ Հյուսիսային Կորեայի ռազմական և քաղաքացիական ավիաանձնակազմերի համար։