ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուշագրավ հայտարարություններ է արել ժողովրդին ուղղված իր վերջին տեսաուղերձում։
Նա ասել է, որ Աֆղանստանում առաքելությունն ավարտելով Ամերիկայի Միացյալ Նահանգներն ավարտում է նաև ուժային ճանապարհով այլ երկրների վերակառուցման փորձերի դարաշրջանը։
Բայդենը նշել է, որ աշխարհը փոխվում է ու այժմ նոր մարտահրավերներ կան, որոնց վրա է պետք կենտրոնանալ։
ԱՄՆ նախագահն ասել է, որ, օրինակ, իրենք լուրջ մրցակցության մեջ են Չինաստանի հետ, տարբեր հատվածներում բախվում են Ռուսաստանի հետ։
Բայդենի հայտարարությունը հատկանշական է նրանով, որ այժմ տիրող աշխարհակարգի հիմքում է նաև ԱՄՆ-ի կողմից դեմոկրատական արժեքների ու ազատության գաղափարի տարածումն իր սահմաններից դուրս ու հսկողությունը, որ աշխարհի որևէ հատվածում դրանք չոտնահարվեն։

