Այսօր Ծիծեռնակաբերդի հուշամալիր է այցելել նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Լին Թրեյսին։
Դեսպանը նշեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում պատմական իրողությունը և 1915 թվականին տեղի ունեցածը 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է:
«Մեզ շարունակում է ոգևորել այն տոկունությունը, որ մենք տեսնում ենք Հայ ժողովրդի մոտ», – ասաց դեսպանը: