Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ն կոչել է «համար մեկը տիեզերքում» և խոստացել է միլիարդավոր դոլարներ վերադարձնել երկրին, երբ վերադառնա Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովից: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում:
«Ուղևորվում եմ Դավոս՝ Շվեյցարիա, հանդիպելու եմ աշխարհի և բիզնեսի առաջնորդներին և լավ քաղաքականություն ու միլիարդավոր դոլարներ եմ վերադարձնելու ԱՄՆ-ին:
Մենք հիմա համար մեկն ենք տիեզերքում»,-գրել է Թրամփը:
Heading to Davos, Switzerland, to meet with World and Business Leaders and bring Good Policy and additional Hundreds of Billions of Dollars back to the United States of America! We are now NUMBER ONE in the Universe, by FAR!!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 21, 2020
Նշենք, որ Համաշխարհային տնտեսական համաժողովը շվեյցարական Դավոս քաղաքում տեղի կունենա հունվարի 21-24-ը: Համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահը մտադիր է բանակցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ: