fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Իրանում բողոքի ակցիայի մասնակիցներին

ԱՄՆ-ն աջակցում է խաղաղ բողոքի ակցիաներ անցկացնող իրանցի ժողովրդին և դատապարտում է ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:

«ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին՝ ռեժիմի դեմ իրենց խաղաղ բողոքի ակցիաներում: Մենք դատապարտում ենք մահվան ելքով ուժի կիրառումը և կապի սահմանափակումը, ինչը օգտագործվում է ցուցարարների դեմ»,-ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբաս Մուսավին ԱՄՆ-ի հայտարարությունը անվանել է երկրի ներքին գործերին միջամտելու փորձ:

Մինչ այդ էլ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը հայտարարել է, որ Վաշինգտոնը դատապարտում է երկրում ցույցերի պատճառով Թեհրանի կողմից համացանցի անջատումը և աջակցություն է հայտնել Իրանի «բազմաչարչար ժողովրդին»:

Անցած հինգշաբթի Իրանի նավթամթերքների բաշխման ազգային ընկերությունը (NIOPDC) հայտարարել էր, որ մեկ լիտր սովորական բենզինի գինը բարձրացել է մինչև 15 հազար ռիալ 10 հազարի փոխարեն, իսկ յուրաքանչյուր մասնավոր մեքենայի համար սահմանվել է սահմանաչափ՝ ամիսը 60 լիտր։ Լրացուցիչ գնումները կարժենան մեկ լիտրը 30 հազար ռիալ։ Սա հանգացրել էր երկրում բողոքի ալիքի բարձրացման։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ