ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն խոստացել է, որ ԱՄՆ-ը կշարունակի պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Այս մասին հաղորդում է AFP-ը:
«ԱՄՆ-ը կշարունակի գլխավորել կոալիցիան և կշարունակի անվտանգության ապահովման ջանքերը»,- ասել է նա:
Ֆրանսիայի կողմից կազմակերպված հանդիպմանը, որը ընթանում է Վաշինգտոնում, մասնակցում են 31 երկրներից ԱԳ նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Պոմպեոն վստահեցրել է, որ ամերիկյան զորքերը մնացել են այնտեղ՝ համոզվելու, որ ԻՊ-ը երբեք երկորդ շնչառություն չի ստանա: Նա ընդգծված ներկյացրել է հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած հատուկ գործողությունը, որի ընթացքում սպանվել է ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ինչպես նաև շարժման այլ առաջնորդներ:
«Կոալիցիայի անդամները պետք է իրենց հայրենիքներ վերադարձնեն հազարավոր արտասահմանցի գրոհային-ահաբեկիչների և պատժեն իրենց գործած չարագործությունների համար»,-ասել է Պոմպեոն:
Սակայն դաշնակիցները, մասնավորապես, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, չեն ցանկանում վերադարձնել ծայրահեղականներին, որոնք ձգտում են հայրենիքում քաոս ստեղծել: Այդ երկրները փորձում են նրանցից ոմանց զրկել քաղաքացիությունից:
