fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն մտադիր է այս տարի ավարտել Բրիտանիայի հետ առևտրային բանակցությունները

ԱՄՆ-ին կհաջողվի մեկ տարում ավարտել Մեծ Բրիտանիայի հետ նոր առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը՝ ելույթ ունենաով Լոնդոնի միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտում:

«Ես բավական լավատեսորեն եմ տրամադրված։ Մենք փորձում ենք հասնել նրան, որպեսզի բանակցությունները մեկ տարվա ընթացքում ավարտվեն, քանի որ մենք բոլորս ենթադրում ենք, որ դա երկու կողմի համար էլ կարևոր է»,-ասել է Մնուչինը։

Նախարարը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը թույլ կտա էականորեն մեծացնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը։

Նա նաև հույս է հայտնել, որ կողմերը կկարողանան միաժամանակ աշխատել թեմաների լայն շրջանակի վրա, որպեսզի արագացնեն բանակցությունները։ Ընդ որում, նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն ավարտելու համար Միացյալ Թագավորությանն անհրաժեշտ կլինի Brexit-ից հետո ԵՄ-ի հետ հարաբերություններում մի շարք հարցեր կարգավորել։ Սակայն Մնուչինը չի կարծում, որ դրա պատճառով ամերիկա-բրիտանական համաձայնագրի կնքումը շատ ժամանակ կպահանջի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ