Աշխարհ

ԱՄՆ-ն պատի նոր հատված կկառուցի Մեքսիկայի հետ սահմանին

ԱՄՆ-ն մինչ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը պատի նոր հատված կկառուցի Արիզոնա նահանգում՝ Մեքսիկայի հետ սահմանին։ Կառուցման աշխատանքների համար կծախսվի գրեթե 400 միլիոն դոլար: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ռազմական գերատեսչության կայքը:

Շինարարական աշխատանքներն իրականացնելու համար Fisher Sand and Gravel Co. ընկերությունը 399,962 մլն դոլարի պայմանագիր է ստացել։

Պատի նոր հատվածի երկարությունը կլինի շուրջ 50 կմ:

Սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Մեքսիկայի հետ սահմանին պատի մոտ կատարված հաջող փորձի մասին, որի արդյունքում պրոֆեսիոնալ լեռնամագլցողները չէին կարողացել հաղթահարել պատի արգելքը:

Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցումը Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր: Այս տարվա փետրվարին Թրամփն արտակարգ դրություն էր հայտարարել, որպեսզի կարողանա հավաքել պատի կառուցման համար նախատեսված 6,4 միլիարդ դոլարը: Նախագահի հակառակորդները պատի կառուցման համար համաձայնել էին տրամադրել միայն 1,4 միլիարդ դոլար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ