fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ու Չինաստանը չեն պայմանավորվել սակագներ հանելու հարցում․ Սպիտակ տունը հերքում է

Սպիտակ տունը հերքում է պնդումները, թե առևտրային գործարքի առաջին փուլում Չինաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են հանել փոխադարձ սակագները։

«Եթե նախագահ Դոնալդ Թրամփը նման բան չի ասել, ուրեմն պետք չէ հավատալ դրան»,-ասել է Սպիտակ տան առևտրային ներկայացուցիչ Փիթեր Նավարոն։

Նրա խոսքով՝ ներկայումս համաձայնություն չկա որևէ էական սակագին հանելու մասին՝ որպես պայման գործարքի «առաջին փուլի» համար, և միակ մարդը, որը կարող է ընդունել այդ որոշումը, նախագահ Դոնալդ Թրամփն է։

Ավելի վաղ Չինաստանի առևտրի նախարարությունը տեղեկացրել էր, որ երկու երկրները համաձայնել են փուլ առ փուլ հանել սակագները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ