fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական ներկայությունը Լեհաստանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան համատեղ համաձայնագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այս մասին գրում է DW-ն:

Ըստ համաձայնագրի՝ երկրները կշարունակեն աշխատել Լեհաստանում ամերիկյան պաշտպանական և զսպման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ:

Միացյալ Նահանգները այժմ Լեհաստանում 4500 զինծառայող ունի։ Համաձայն համատեղ հռչակագրի՝ ակնկալվում է, որ այդ թիվը մոտ ապագայում կավելանա Միացյալ Նահանգների շուրջ 1000 լրացուցիչ զինծառայողներով: Նաև երկրները քննարկում են լեհական տարածքում զրահատանկային բրիգադի մարտական խմբի տեղակայումը։

Թրամփն ընդգծել է, որ Լեհաստանում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ուժեղացումը կապված չէ Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքի հետ:

Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է Լեհաստանին վիզային արտոնություններ տրամադրելու ուղղությամբ, որոնց քաղաքացիները Միացյալ Նահանգներ մուտքի վիզայի կարիք ունեն, չնայած այն հանգամանքին, որ նրանք Շենգենյան գոտու անդամ են:

Թրամփը հայտարարել է, որ նոր զորքերը, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվեն եվրոպական այլ բազաներից:

Աղբյուրը հավելում է, որ Միացյալ Նահանգները Գերմանիայում տեղակայված մոտ 35 000 զինծառայող ունի և, ամենայն հավանականությամբ, Լեհաստանում լրացուցիչ զինվորները կարող են դուրս բերվել հենց Գերմանիայից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ