fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ոչնչացրել է իր զինամթերքի պահեստը Սիրիայում

Ամերիկյան զինուժն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

Ամերիկյան երկու F-15E ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել ամերիկյան զինամթերքի պահեստին և ռազմական տեխնիկային, որը մնացել էր ամերիկացի զինվորականների հեռանալուց հետո։ Նպատակը եղել է դրանք ոչնչացնելը:

Նշվում է՝ զինամթերքի պահեստը ոչնչացվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 16-ին ողջ զինանձնակազմը հեռացել է այնտեղից:

Ամերիկայի Միացյալ Նահանգները նման քայլ է կատարել, որպեսզի թույլ չտա որևէ այլ ուժի օգտագործել իր ռազմամթերքն ու ռեսուրսները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ