fbpx
Հասարակություն

Փրկարարները Կապանում տեղի ունեցած փլուզման փլատակներից դուրս են բերել դի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ Քաջարանի բազայի մոտակայքում, սողանքի հետևանքով տեղի ունեցած փլուզումը եղել է Երկաթուղայինների փողոցի 5-րդ նրբանցքում:

Պարզվել է, որ ներսում կան քաղաքացիներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Համայնքապետարանի կողմից տրամադրվել է հատուկ տեխնիկա:

ԱԻՆ-ից տեղեկացրել են նաև, որ փրկարարները փլատակների տակից դուրս են բերել Էլա Պ.-ի (ծնված 1950 թ.) դին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ