Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի գործողությունների գոտուց ամերիկացի զինվորականների հեռանալը դեռևս չի նշանակում, որ ԱՄՆ-ն սկսել է իր զորքը դուրս բերել այդ երկրի տարածքից: Այս մասին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«50-ից 100 զինծառայողի դուրսբերումը Սիրիայից զորքերի պաշտոնական դուրսբերման սկիզբը չէ»,-պարզաբանել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնում ձգտում են ամերիկացի զինվորականներին շուտափույթ հայրենիք վերադարձնել, սակայն այս պահն այդպիսի գործողությունների ժամանակը չէ: Վարչակազմի ներկայացուցիչը մանրամասնել է, որ ամերիկացի զինծառայողները ոչ թե դուրս կգան Սիրիայի սահմաններից, այլ պարզապես կտեղափոխվեն երկրի մեկ ուրիշ շրջան:
Նա նաև շեշտել է, որ ԱՄՆ-ը չի պաշտպանում Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում: