«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է իր հայրենակից, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի մասին։
«Նախևառաջ, ուզում եմ ասել, որ Պոգբան ընթացիկ մրցաշրջանում վնասվածքի պատճառով դեռ օպտիմալ ֆիզիկական վիճակում չէ։
Նա լիովին պատրաստ չի երևում։ Իսկ մենք խոսում ենք հսկայական ֆիզիկական ներուժ ունեցող խաղացողի մասին։ Նրա համար կարևոր է օպտիմալ վիճակում գտնվելը։
Երբ ֆուտբոլիստն ուզում է գնալ ակումբից, իսկ նրան պահում են, ժամանակ է պետք նորից փոխհարաբերություններ սկսելու համար, որոնք տուժել էին տրանսֆերային պատմությունների ժամանակ։
Անձամբ ինձ թվում է, որ Պոգբան իրեն այնպես է պահում, ասես գիտի, որ ՄՅՈՒ-ի համար անհնար է տիտղոսների համար պայքարելը։ Միևնույն ժամանակ այն փաստը, որ նրան պահել են թիմում, նույնպես ազդում է նրա խաղի վրա»,- Վենգերի խոսքերն է մեջբերում beIN Sports-ը։