fbpx
Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի հետ հանդիպումը եղել և մնում է մեր օրակարգում. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս ինքը կմեկնաբանի ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակված լուսանկարները, նախ նշեց, որ Արցախի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ջանքեր են գործադրում ռազմագերի Արայիկ Ղազարյանին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, ապա հավելեց. «Հարցի զգայունությունը հաշվի առնելով՝ կսահմանափակվեմ այս հայտարարության շրջանակներում»:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային՝ Մնացականյանը նշեց, որ հանդիպումների դինամիկան պահպանվում է և «նախատեսվում է» շարունակություն. «Չունենք մտադրություն փոխելու մեր մոտեցումը: Իսկ ինչ վերաբերում է հանդիպման ժամկետներին, խնդրում եմ համբերությամբ լցվեք»:

Նախարարը նաև խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում սպասվող ԱՄՆ այցի մասին: Այն հարցին, թե արդյո՞ք սպասվում է հանդիպում Դոնալդ Թրամփի հետ, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Ուշադրություն դարձրեք, թե որքան ակտիվ է եղել քաղաքական երկխոսությունը ԱՄՆ-ի ու ՀՀ միջև այս շրջանում: Այս տարի այդ շարունակայնությունն ու մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է: Հանդիպումը բարձր մակարդակով եղել ու մնում է մեր օրակարգում: Վստահ եմ, որ այդ պահը կգա»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ