fbpx
Աշխարհ

ԱՄՆ նախկին նախագահը Իսրայելին օկուպանտ է անվանել

Պաղեստինա-իսրայելական հակամարտությունում բոլորը «այս կամ այն ​​չափով մեղսակից են», ասել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման Pod Save America-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում։

«Համասի արածը սարսափելի էր, և դա արդարացում չունի։ Ճիշտ է նաև, որ օկուպացիան և այն, ինչ կատարվում է պաղեստինցիների հետ, անհանդուրժելի է»,- ասել է Օբաման։ Նա ընդգծել է, որ խաղաղ բնակիչները ոչ մի կապ չունեն պաղեստինցի գրոհայինների հարձակման հետ։

Նախկին նախագահը հավելել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունը լուծելու համար պետք է ճանաչվի ողջ ճշմարտությունը. «Ոչ մեկի ձեռքերը մաքուր չեն, մենք բոլորս այս կամ այն ​​կերպ մեղսակից ենք»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ