fbpx
Աշխարհ

ԱՄՆ նախկին պետքարտուղարը անհանգստություն է հայտնել Չինաստանի հետ սառը պատերազմի վերաբերյալ

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը հայտնել է, որ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրական հակամարտությունը բացասական սցենարի դեպքում կարող է հանգեցնել ավելի արմատական հետևանքների, քան Առաջին համաշխարհայինի պատերազմը։

«Մեր համատեղ նպատակների քննարկումը և հակամարտության ազդեցությունը սահմանափակելու փորձy սկզբունքորեն կարևոր են թվում ինձ համար: Եթե թույլ տանք, որ հակամարտությունը զարգանա առանց վերահսկողության, ապա արդյունքներն ավելի վատ կլինեն, քան Եվրոպայում:

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել համեմատաբար աննշան ճգնաժամի պատճառով, որը չկարողացան հաղթահարել»,-հայտարարել է Քիսինջերը՝ ելույթ ունենալով Պեկինի տնտեսական համաժողովում, որը կազմակերպվել էր Bloomberg L.P. ընկերության կողմից:

«Հույս ունեմ, որ Վաշինգտոնի և Պեկինի առևտրական բանակցությունները կարող են դառնալ երկրների միջև քաղաքական քննարկումների սկիզբ»,-ասել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ