Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը` մեկնաբանելով ԱՄՆ-ի` «հակադարձ մեխանիզմի» ակտիվացումից հրաժարվելու և Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերսկսման մասին որոշումը ասել է, որ ԱՄՆ-ն պետք է անվերապահորեն և արդյունավետորեն վերացնի Թրամփի վարչակազմի կողմից 2231 բանաձեւի շրջանակներում վերահաստատված բոլոր պատժամիջոցները:
«ԱՄՆ-ն խոստովանել է, որ Մայք Պոմպեոյի (նախկին պետքարտուղար) պահանջները 2231 բանաձևի շրջանակներում իրավական ուժ չունեն: Մենք համաձայն ենք դրա հետ. ԱՄՆ-ն անվերապահորեն և արդյունավետորեն վերացնում է Թրամփի կողմից սահմանված, վերահաստատված կամ փոփոխված բոլոր պատժամիջոցները, և մենք անմիջապես կվերացնենք բոլոր պատասխան միջոցները»,- շեշտել է նա:
Այս մասին տեղեկանում ենք Mehr-ից:

