fbpx
Աշխարհ

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը ժամանել է Ադրբեջան

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ժամանել է Ադրբեջան:

Ադրբեջանում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատարի այցը կտևի 2 օր։ Նպատակը, ըստ ԱՄՆ Պետդեպարտամենտի, երկկողմ և տարածաշրջանային գերակայությունների խթանումն է։ Հանդիպումներ են նախատեսված իշխանությունների, քաղաքացիական հասարակության և բիզնեսի ներկայացուցիչների հետ։ Քննարկումների օրակարգում է լինելու նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:

Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ