ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Ուես Միթչելը, նշանակվել Է Ֆիլիպ Ռիքերը: Այդ մասին լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտնել Է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն: «Մենք ուրախ ենք ողջունելու այս ամսվա վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերի վերադարձը Վաշինգտոն, մարտի 18-ին նա կզբաղեցնի ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը»,- ասել Է նա: Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում Էր Ուես Միթչելը: Այն մասին, որ պետքարտուղարի օգնական Միթչելը թողնում Է Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի գործերի բյուրոյի ղեկավարի պաշտոնը, հայտնի Էր դարձել հունվարի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Աղբյուրը՝ Արմենպրես