fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ը ռազմական խորհրդատուներ է ուղարկել Իսրայել. Քիրբի

ԱՄՆ-ը ռազմական խորհրդատուներ է ուղարկել Իսրայել։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ես կարող եմ ձեզ ասել, որ կան համապատասխան փորձ ունեցող զինվորականներ, որոնց փորձը կարող է օգտակար լինել Իսրայելի այսօրվա կամ ապագա գործողությունների համար: Նրանք կարող են գնալ Իսրայել՝ կիսելու իրենց տեսակետը ու նաև տալու բարդ հարցեր», – ասել է Քիրբին:

Նա հրաժարվել է նշել Իսրայել գործուղված ամերիկացի ռազմական խորհրդականների թիվը:

«Մի քանի, մի քանիսն են», – ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ