Հեդվիգես Մադուրոն կարող է դառնալ «Այաքսի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ ամստերդամյան ակումբը հայտարարել էր Մորիս Ստեյնին՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Մադուրոն գլխավոր մարզչի օգնականի պաշտոնն էր զբաղեցնում։

