ՀՀ կառավարության Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակվել, որտեղ վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը հայտնել է, որ մոտ ժամանակներում ԱՄՆ Սենատում քննարկվելու է Հայոց ցեղասպանությունը ճանաչող մեկ այլ բանաձև:
«Զուգահեռաբար Սենատում գործընթաց է սկսված, այնտեղ 150 համարի բանաձևն է, մոտավորապես նույն բովանդակության բանաձև է լինելու, մոտ ժամանակներում այնտեղ քվեարկության է դրվելու: Ներկայացուցիչների պալատի որոշումը դրական և ուժգին ազդակ է Սենատի որոշման համար»,- ասել է նա:
https://www.facebook.com/armgovernment/videos/517938092096628/?v=517938092096628