Վաշինգտոնը պատրաստ է տնտեսական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել Բելգրադին, եթե Սերբիան միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին գրում է Euronews-ը։
«Սերբիան կանգնած է կարևոր ընտրության առաջ»,- հեռուստաալիքը մեջբերում է Սերբիայի և Կոսովոյի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Գաբրիել Էսկոբարին։
Նրա խոսքով, Բելգրադի համար ձեռնտու չէ այդ հարցում հեռու մնալ եվրոպական հանրությունից։ «Եվրոպայում բոլորը պետք է պատժամիջոցներ սահմանեն՝ ելնելով այն ամենից, ինչ կատարվում է Ուկրաինայում», – ասել է նա։
Ամերիկացի դիվանագետը հավելել է, որ եթե Սերբիան պատրաստ է միանալ հակառուսական պատժամիջոցներին, ապա Վաշինգտոնն ու Բրյուսելը կարող են չճանաչված Կոսովոյի իշխանություններին խնդրել բավարարել Բելգրադի պահանջը՝ սերբերին Հյուսիսային Կոսովոյում ապրելու իրավունք տրամադրելու համար։