fbpx
Աշխարհ

ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի գործողության ֆոնին ընդգծում է Սիրիայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի գրավոր հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ վարչակազմը Թուրքիայի գործողության ֆոնին ընդգծում է Սիրիայում լարվածության թուլացման անհրաժեշտությունը, ինչպես նաև հանդես է գալիս Իրաքում անկաշկանդ ռազմական գործողությունների դեմ:

«Միացյալ Նահանգներն անկեղծ ցավակցություն է հայտնում Սիրիայում և Թուրքիայում խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։ Մենք կոչ ենք անում թուլացնել լարվածությունը Սիրիայում՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու և ընդհանուր նպատակին՝ Իսլամական պետության ջախջախմանը աջակցելու համար։ Մենք շարունակում ենք հանդես գալ Իրաքում ցանկացած չհամաձայնեցված ռազմական գործողության դեմ, որոնք խախտում են այդ երկրի ինքնիշխանությունը»,- ընդգծել է դիվանագետը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ