fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ու Հարավային Կորեան զորավարժություններ են անցկացնելու

Հարավային Կորեան ու Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ կանցկացնեն։

Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

Նշվում է, որ դրանք կանցկացվեն օգոստոսի 16-ից 26-ը։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ զորավարժություններին կներգրավվեն նվազագույն թվով զինվորականներ։

Նշվում է նաև, որ այսպիսի զորավարժություններին դեմ է Հյուսիսային Կորեան, որը նման բաները համարում է՝ ներխուժման փորձ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ