ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ հատուկ աշխատանքային խումբ է ստեղծվել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այս մասին հայտնել են Սպիտակ տնից։
Խումբն ամենօրյա խորհրդակցություններ է անցկացնում հունվարի 27-ից: Այն գլխավորում է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը, որն իր աշխատանքը համակարգում է Ազգային անվտանգության խորհրդի հետ: Խմբի կազմում ընդգրկվել են Սպիտակ տան և կառավարական մի քանի հիմնարկությունների փորձագետներ, ներառյալ ինֆեկցիոն հիվանդությունների գծով երկրի առաջատար մասնագետները:
Այդ կառույցի խնդիրների թվում է՝ իրադրության մոնիթորինգի և վիրուսի տարածման կանխման միջոցառումների մշակումը, ինչպես նաև բնակչությանը ժամանակին իրավիճակի մասին տեղեկացնելը:
Սպիտակ տունը նշել է, որ ներկայումս Միացյալ Նահանգներում վարակի տարածման ռիսկի մակարդակը ցածր է մնում: