Ռոբերտ Քոչարյանը երբևէ չի ընտրվել ՀՀ նախագահ․ Ալեն Սիմոնյան

Ամենադիտվածներ

Կարող է իրավիճակ ստեղծվել, որ հարուստներն ազատվեն․ Ալեն Սիմոնյանը՝ արագացված զինծառայության մասին

Ռոբերտ Քոչարյանը երկրորդ նախագահ չէ, նա երբևէ չի ընտրվել ՀՀ նախագահ: Այս մասին ասյօր՝ հունվարի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան։

«Երկու ընտրություններն էլ վստահություն չեն ներշնչում քաղաքացիներին»,-հավելեց Սիմոնյանը։

Լրագրողը հիշեցրեց Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, թե ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարիք կա, ինչին ԱԺ փոխնախագահը արձագանքեց, որ ՀՀ-ում որևէ արտահերթ գործընթացի կարիք չկա։

«Կարծում եմ՝ պարոն Քոչարյանը կտրված է իրականությունից, ինչպես որ միշտ է կտրված եղել»,-նշեց Ալեն Սիմոնյանը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ