ԱՄՆ-ում ավերիչ պտտահողմեր են․ զոհերի թիվը հասնում է 100-ի

Հրապարակող՝

ԱՄՆ-ում ավերիչ պտտահողմեր են․ զոհերի թիվը հասնում է 100-ի

Ամենադիտվածներ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում պտտահողմերը շարունակում են աղետալի իրավիճակ ստեղծել երկրի մի քանի նահանգներում։

Այս մասին հայտնում է CBS-ն։

Նշվում է, որ 241 կմ/ժ արագությամբ սլացող պտտահողմերը ավերիչ հարվածներ են հասցրել Միսսուրի, Արկանզաս, Իլինոյս և Թեննեսի նահանգներում։

Ըստ աղբյուրի՝ աղետի հետևանքով գրանցվել են բազմաթիվ ավերածություններ ու էլեկտրաէներգիայի խափանումներ։ Պտտահողմերն արդեն պատճառ են հանդիսացել շուրջ 100 մարդու մահվան, սակայն կանխատեսվում է, որ այդ թիվը գնալով կաճի։

Նշվում է նաև, որ ամենամեծ վնասը հասցվել է Կենտուկիին, որտեղ, Ջո Բայդենի որոշմամբ, հայտարարվել է արտակարգ դրություն։ Կենտուկիի նահանգապետը հայտարարել է, որ պտտահողմերը ավերել են որոշ քաղաքներ ամբողջությամբ։

Ամենաթարմ