ԱՄՆ-ում ցանկանում են սահմանափակել միջուկային տեխնոլոգիաների արտահանումը Էր Ռիադին

Հրապարակող՝

ԱՄՆ Սենատը չեղարկել է Կիպրոսին զենք մատակարարելու արգելքը

Ամերիկյան սենատորների միջկուսակցական խումբը առաջ է քաշել օրինագիծ, որը սահմանափակում է Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը, հաղորդում է Foreign Policy-ն՝ վկայակոչելով փաստաթղթի նախագիծը, որը հայտնվել է լրագրողների տրամադրության տակ։

Նախաձեռնությունը, որն առաջ է քաշվել հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի և դեմոկրատ Քրիս Վան Հոլենի կողմից, արգելում է ԱՄՆ Արտահանման-ներկրման բանկին ֆինանսավորել Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաների արտահանումը, ինչպես նաև նախատեսում է միջուկային համագործակցության վերաբերյալ համաձայնագրերից հրաժարում և Էր Ռիադի նկատմամբ սահմանափակ միջազգային ստանդարտների կիրառում, որոնք ուղղված են միջուկային զենքի չտարածմանը:

Փաստաթղթում ասվում է, որ Export-Import Bank-ին կարգելվի վարկավորել միջուկային տեխնոլոգիաների սաուդյան գնորդներին, մինչև որ Էր Ռիադը չհրաժարվի հարստացումից և ուրանի վերամշակումից:

Թագավորությանը վերաբերող այլ պահանջների թվում Ատոմային էներգիայի մասին ամերիկյան ակտի շրջանակում համագործակցության մասին պայմանագրի ստորագրումն է և ԱԷՄԳ քաղաքականության հետ համաձայնեցված անվտանգության վերաբերյալ լրացուցիչ արձանագրությունների վավերացումը:

Օրինագծի հեղինակները հայտարարում են, որ սաուդյան կառավարությունը մինչև հիմա շատ քիչ պատրաստկամություն է ցույց տվել միջուկային զենքի չտարածման ուժեղ միջոցների ընդունմանը՝ չնայած մասշտաբային ատոմային ծրագրի զարգացման ծրագրերին:

Ամենաթարմ