Աշխարհ

Զախարովան պարզաբանել է ԱՄՆ-ում գնաճի պատճառը

ԱՄՆ-ում գնաճի պատճառը ոչ թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է, այլ երկրի լիբերալ տնտեսական մոդելի ճգնաժամը։ Այս մասին չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Դիվանագետի խոսքով՝ այն, ինչ այժմ «տարածում են Սպիտակ տանը և ամերիկյան հեռուստատեսությամբ, բոլոր քարոզչության մայրն է»։

ԱՄՆ-ում գնաճի հետ կապված իրավիճակը, ըստ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի, սրվել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի վարչակազմի՝ իրականությունից կտրված գործողություններով։

«Ի վերջո, Թրամփի՝ «եկեք Ամերիկան ​​նորից մեծ դարձնենք» կարգախոսը հենց դրան էր վերաբերում՝ վերադարձնել երկրի մեծությունը, որի տնտեսությունը հիմնված էր ազատ մրցակցության, աշխատանքի վրա…», – ասել է Զախարովան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ