fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում կարող է դադարեցվել թուրք օդաչուների վերապատրաստման կուրսերը

Թուրք օդաչուները Թուրքիային մատակարարվելիք ամերիկյան F-35-ներից օգտվելու համար ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի ռազմաբազայում վերապատրաստման դասընթացներ են անցնում։ Բայց այդ վերապատրաստման դասընթացները կարող են դադարեցվել, հայտնում է Ermenihaber-ը։

Դադարեցման պատճառ կարող է դառնալ այն, որ Ռուսաստանն առաջիկայում պատրաստվում է Թուրքիային մատակարարել S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր, ինչին դեմ է Վաշինգտոնը։ Ի պատասխան դրան՝ ԱՄՆ-ն պատրաստվում է դադարեցնել F-35-ների մատակարարումն Անկարային։

«Reuters» լրատվական գործակալության հետ զրուցած երկու անձ, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունները, նշել են, որ այս պահին հայտնի չէ, թե արդյոք թուրք օդաչուները լքելու են ամերիկյան ավիաբազան, թե ոչ, մինչև որ վերջնական որոշում կկայացվի F-35-ների առնչությամբ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ