«Դորիան» փոթորկի պատճառով Ամերիկյան Ֆլորիդա նահանգում հայտարարվել է տարհանում մերձափնյա շրջանների մեծ մասում։ Այս մասին տեղեկացնում է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանթիսի կայքը։
Նաև ասվում է, որ պարտադիր տարհանման հրաման է տրվել նահանգի ինը օկրուգների համար։
Յոթ օկրուգում տարհանումը կամավոր բնույթ է կրում։
Նահանգապետը նաև հրամայել է դադարեցնել նահանգի որոշ վճարովի ավտոճանապարհներից վճարներ գանձելը։
