Իկարդին կտեղափոխվի ֆրանսիական ակումբ

Ամենադիտվածներ

ladart

ՊՍԺ-ն համաձայանություն է ձեռք բերել «Ինտերի» հետ՝ ակումբի հարձակվող Մաուրո Իկարդիի տեղափոխության հարցում: Այս մասին հայտնում է RMC Sport-ը:

Ըստ աղբյուրի՝ խոսքը 2019/20 մրցաշրջանում վարձակալության մասին է՝ առանց գնման իրավունքի: Նշվում է, որ Իկարդին հրաժարվել է իտալական ու իսպանական այլ խոշոր ակումբների առաջարկներից:

ՊՍԺ-ի օգտին ընտրություն կատարել նրան համոզել են անձամբ ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆին ու մարզական տնօրեն Լեոնարդոն:

Սեպտեմբերի 2-ին ֆուտբոլիստը պետք է Միլանից մեկնի Փարիզ՝ բուժզննում անցնելու ու պայմանագիր կնքելու:

 

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ