Դոնալդ Թրամփի վարչակազմը 250 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային։
Այդ գումարի հատկացումը որոշ ժամանակով սառեցված էր, ինչը տեղիք էր տվել քննադատությունների, թե այն ծայրաստիճան անհրաժեշտ է Ուկրաինային՝ Ռուսաստանի ագրեսիային դիմակայելու համար։
Օգնության տրամադրման մասին հայտարարությունից հետո Սենատում քննարկում է եղել, որի ժամանակ ակնկալվում էր, որ օրենսդիրները քննադատության կենթարկեն ԱՄՆ վարչակազմին՝ Կոնգրեսի կողմից արդեն հաստատված գումարի տրամադրումը ձգձգելու համար: