ԱՄՆ-ն հետևում է Վրաստանում ստեղծված իրավիճակին․ Պետդեպարտամենտ

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը` մենկաբանելով վերջին օրերին Վրաստանում ստեղծված իրավիճակը հայտնել է, որ իրենք հետևում են իրավիճակին՝ հավատարիմ մնալով նրան, որ բռնության համար պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն:

Ինչպես ճեպազրույցում նշել է Փրայսը, Վաշինգտոնը հետևում է իրավիճակին Վրաստանում: Նա Վրաստանի իշխանություններին կոչ է արել պաշտպանել քաղաքացիներին և լրագրողներին՝ խոսքի ազատության շահերից ելնելով:

«Մենք նրանց հիշեցնում ենք դա», – ասել է Փրայսը:

Հիշեցնենք, որ պահպանողական խմբերը հարձակվել են լրագրողների վրա՝ ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանության երթի դեմ կազմակերպված հանրահավաքներում հուլիսի 5-ին:

Այս մասին տեղեկանում ենք sputnik-georgia.ru-ից:

Ամենաթարմ